15.04.2014|
11:22
Թվում էր, թե ՍԴ-ի որոշումից հետո կրքերը պետք է հանդարտվեն, և պարտադիր կուտակային համակարգում փոփոխություններ մտցվեն ի շահ ժողովրդի։ Սակայն կրքերը շարունակում են բորբոքվել, ՍԴ-ի հայտնի որոշումը տարբեր կերպ են մեկնաբանում պետական այրերը, ինչը խառնաշփոթ է ստեղծել գործատուների շրջանում։ Ի վերջո, մարդիկ ուզում են հասկանալ՝ ո՞րն էր ՍԴ-ի որոշումը։ Պե՞տք է մինչև սեպտեմբերի 30-ը շարունակել վճարների կատարումը, թե՞ ոչ։